Ուսումնական աշուն

Ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 20-24

Նպատակը՝  հեռավար-ընտանեկան ուսուցման կազմակերպում և իրականացում:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության, բանավոր խոսքի զարգացում, ուսումնական գործընթացին ընտանիքի մասնակցության ապահովում, շրջակա միջավայրի ճանաչում:

Կազմակերպումը՝ սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային հասցեով ուղարկվում են karam80@mskh.am էլ․հասցեին։

Աշխատանքային ուղղությունները՝

  • Աշնանային ֆոտոպատում
  • Աշնանային դիտարկում
  • Աշնանային ընթերցումներ
  • Հոկտեմբեր ամսվա բնագիտական փորձերի փաթեթ

Աշնանային ֆոտոպլեներ

Ֆոտոխցիկով լուսանկարե՛ք քաղաքի, գյուղի, բակի, թաղամասի աշնանային տեսարաններ։ Ընտրե՛ք 5-10 լուսանկար և ուղարկե՛ք karam80@mskh.am էլ․ հասցեին:

Աշնանային դիտարկում

Ընտրե՛ք մի ծառ կամ թուփ, հինգ օր նույն դիրքից լուսանկարե՛ք այն /ցանկալի է լուսանկարի վրա ամսաթիվը երևա/։ Ստացված լուսանկարներն ուղարկե՛ք karam80@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Աշնանային ընթերցումներ

  • Սովորի՛ր Հովհաննես Թումանյանի «Աշուն» և «Ամպն ու սարը» բանաստեղծությունները։
  • Պատրաստի՛ր աշնանային տեսանյութ՝ ներկայացնելով նշված բանաստեղծություններից մեկը։ Տեսանյութը նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրե՛ք  youtube-ում, հղումն ուղարկեք karam80@mskh.am էլ փոստին:

Հոկտեմբեր ամսվա բնագիտական փորձերի փաթեթ

Ընտրել բնագիտական փորձերից մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի տեսքով, հղումն ուղարկել karam80@mskh.am էլ փոստին:

Արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *